Հայտնաբերվել է յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 23-ին: Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին 42-ամյա տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փաթեթ։
Ձերբակալվածն ընդունեց, որ իր մոտ եղած փաթեթներում թմրանյութ է, 6-ում ընդհանուր յոթ գրամից ավելի կոկաին, իսկ մեկում մեթամֆետամին:
Տղամարդը ձերբակալվել է, ապա` կալանավորվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՌԴ-ում քաղաքացիություն չունեցող անձինք զինվորական ծառայության անցնելու իրավունք կունենան
-
Մեր տանը 2 հրացան կա, գլխավոր դատախազի էլ 3 թեկնածու ունեմ, ըստ ձեզ՝ ես պոտենցյալ հանցագո՞րծ եմ
-
ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ զրկեց Ս. Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից
-
Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
-
Առաջին իսկ պատասխանից ստում եք. Աննա Գրիգորյանը դատախազի ձայնագրությունը միացրեց ԱԺ-ում
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է