Արտակարգ դեպք՝ Պռոշյան գյուղում հայտնի գազալցակայանում․ 28-ամյա վիրավորը փրկվել է

07/07/2025 12:51 Ներքին կյանք

Երեկ՝ հուլիսի 6-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում գործող հեղուկ գազի լիցքավորման կետում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատամ են միջին ծանրության։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ