«Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանն ու Սոթքի ղեկավարը ձերբակալված չեն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Տեղեկություն էր տարածվել, որ ձերբակալվել են «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանն ու Սոթքի ղեկավար Սևակ Խաչատրյանը: 24News-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հերքեցին, որ նշված անձինք ձերբակալվել են.
«Նշված անձանց մասնակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ, նրանք ձերբակալված չեն»,- հայտնեցին կոմիտեից:
Սոթքի ղեկավար Սևակ Խաչատրյանն էլ 24News-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ գործի շրջանակներում է հրավիրվել հարցաքննության.
«Չհասկացա, թե ինչու տարածեցին, որ ձերբակալվել եմ, ինչ են ուզում արած լինեն: Ես խնդիր չեմ տեսնում գնալ, ներկայանալ հարցաքննության»,- ասաց Խաչատրյանը, նշելով, որ դեռ չի հարցաքննվել:
Մերի Մանուկյան
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Արզական գյուղի հարակից սարում բռնկված հրդեհը պահանջել է լայնածավալ գործողություններ․ մանրամասներ
-
Ադրբեջանական տարածքն օգտագործվել է Իրանի վրա հարձակումների համար
-
Այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի հետ․ Պակիստանի ԱԳՆ
-
Առեղծվածային մահվան դեպք․ բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է կնոջ մարմին, արնանման հետքեր
-
Իրանն ու Չինաստանը տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում վերափոխումների ներուժ ունեն․ Խամենեի
-
Իրանը ծրագրում է 30-35%-ով ավելացնել ՌԴ-ի հետ առևտրային գործարքների ծավալը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է