Փաշինյանը ազդարարեց Մայր Աթոռի վրա հերթական հարձակման մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ազդարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա հերթական գրոհի մասին․
«Եթե Կտրիճ Սարդարյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։
Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։
Հ․Գ․ Ի դեպ, Փաշինյանն իր գրառման մեջ գրել է Կտրիճ Սարդարյան, սակայն այնուհետև ուղղել է՝ գրելով Կտրիճ Ներսիսյան։ Նշենք, որ Գարեգին Բ-ի մասին խոսելիս Փաշինյանը գրում է Կտրիճ Ներսիսյան։
Հավանաբար Փաշինյանը Կտրիճ Ներսիսյանին շփոթել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի նախկին խորհրդական Կտրիճ Սարդարյանի հետ։
—00—ՄԱ