Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշում հետևել ենք բանակային խաղերի մրցումներին․ Պապիկյան

05/07/2025 21:37 Ներքին կյանք

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․

«Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»,- գրել է նա:

—00—ՍՊ