Երևանում ուժեղ քամին ծառի վրայի ճյուղը պոկել և գցել է տրանսպորտին սպասող կնոջ վրա

05/07/2025 21:07 Ներքին կյանք

Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Ձախ բազկի և ուսագոտու շրջանի ջնջխած վերք, խառը տիպի պրոֆուզ արյունահոսությամբ։

Ձախ բազկոսկրի և ձախ անրակոսկրի բաց կոտրվածք՝ տեղաշարժով։ Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Ճակատային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները և պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 60-ամյա Անահիտ Հ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Խանջյան–Թումանյան փողոցների խաչմերուկից։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։