Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

05/07/2025 17:16 Ներքին կյանք

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին,

◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին,

◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին,

◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 30-ին և հուլիսի 1-ին,

◾️ Նոր Նորքում՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին,

◾️ Շենգավիթում՝ հունիսի 29-ին,

◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

—00—ՄԱ