Խոշոր չափի գողություն՝ Երևանում. ամուսինները միջոցառման հաջորդ օրը տունը հայտնաբերել են թալանված
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Հունիսի 28-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հերթական գողության դեպք է տեղի ունեցել: Այդ օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Աղասու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում բնակվող ամուսինները, գալով տուն, հայտնաբերել են տան ննջասենյակն ամբողջությամբ տակնուվրա եղած ու թալանված:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 28-ին ամուսինները իրենց 2 անչափահաս երեխաների հետ գնացել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում մասնակցելու իրենց հարազատի երեխային բանակից դիմավորելու, իսկ մեկին էլ՝ բանակ ճանապարհելու արարողությանը: Ամուսինները գիշերը գնացել են Արմավիրի մարզում ու հետո տուն վերադառնալով նկատել են, որ տականքը կամ տականքները իրենց տնից գողություն են արել։
Դեպքի մասին անմիջապես տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ