Միքայել և Բագրատ Սրբազաններին հոգևորական է այցելել

05/07/2025 10:11 Ներքին կյանք

ԱԱԾ -ին կից մեկուսարանի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազաններին հոգևորական է այցելել իրենց իսկ խնդրանքով։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ թույլ տան իրենց հոգևորական այցելի՝ հաղորդություն ստանալու համար։ Դիմումը բավարարվել է, և նրանց է այցելել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի հոգևորականը, որն ամբողջ տարվա համար ունի կալանավայրում պահվողներին այցելելու թույլտվություն»,–հայտնեցին ՔԿԾ–ից։

–00—ՅՄ