Խայտառակեց դատախազի պաշտոնը․ «Հրապարակ»

05/07/2025 09:16 Ներքին կյանք

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Աննա Վարդապետյանը երեկ ինչքան ուժ ուներ, խայտառակվեց` խորհրդարանի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացնելիս: Նա որևէ հիմնավոր բացատրություն չտվեց, թե ինչու է Սեյրան Օհանյանի առանձնատան մասով մեղադրանք առաջադրվում այդ շրջանում նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին, ում մեղադրում են, որ դառնալով բնապահպանության նախարար Սևանի ափին մոտ  հազար ապօրինի կառույցների հարցով դիմել է պատկան մարմիններին, որ օրինականացնեն, որպեսզի պետության բյուջե գումար մտնի գույքահարկերից: Պարզվում է՝ դրանց մեջ է եղել նաև Սեյրան Օհանյանի համար կառուցվող առանձնատունը։

Դատախազը պնդում էր, որ խմբային շահ է գործել, Մինասյանը նախապես իմացել է, մինչդեռ Մինասյանը հայտարարեց, որ տեղյակ չի եղել և որ դա բնապահպանության նախարաի գործառույթների մեջ չի մտնում՝ պարզել։

Ինչևէ, Սեյրան Օհանյանից, Արծվիկ Մինասյանից և Արթուր Սարգսյանից բացի մոտ ապագայում գլխավոր դատախազությունը, ըստ որոշ տեղեկությունների, «գալու» է նաև Իշխան Սաղաթելյանի հետևից՝ անձեռմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Բագրատ Սրբազանի կեցավայրում կայացած հանդիպումներին Արթուր Սարգսյանից բացի մասնակցել է նաև Իշխան Սաղաթելյանը։ Վաղը կարող են սրբազանի հարևանին, ջրի տեսուչին և տանը մաքրություն անողին էլ մեղադրանք առաջադրել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

–00—ԱՊ