Զարմացած են, որ քավորից չի հրաժարվել․ «Հրապարակ»
05/07/2025 08:41
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Հունիսի 19-ին Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանն ամուսնացրել է որդուն: Չնայած մեծ՝ մոտ 500 հոգանոց հարսանիք է եղել Գյումրու «Վիկտորիա» ռեստորանում, սակայն իշխանությունից, կարելի է ասել, հյուրեր գրեթե չեն եղել, միայն մարզպետ Դավիթ Առուշանյանը եւ մի քանի շարքային ՔՊ-ականներ են եղել։ Պատճառը մեզ ասացին այն է, որ ՔՊ-ական Անանիկ Ոսկանյանը որոշել է շարունակել պապենական քավորությունը:
Հիշեցնենք, որ նա Մանվել Գրիգորյանի սանիկն է, որդու հարսանիքին էլ Մանվելի կինը՝ Նազիկն ու որդին են քավորությունը ստանձնել: Ներկա է եղել գեներալ Մանվելի գերդաստանը: Անանիկ Ոսկանյանը վախեցել է, որ դա դուր չի գա ՔՊ-ականներին եւ շառից-փորձանքից հեռու` քեֆ-ուրախություն է կազմակերպել։»։
–00—ԱՊ