Սամվել Կարապետյանի կողքին եմ, մեծանուն հայը մեր բոլորի արժանապատվությունն է․ Գրիշա Սանդալյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Օգնել է, ձեռք է մեկնել, մեր կողքին է, մեզ հետ է, մերն է, սրանք այն խոսքերն են, որոնք հնչում են բազմաթիվ մարդկանց շուրթերից և այս խոսքերը, հասցեագրվում են Սամվել Կարապետյանին։ Կառուցելով, շենացնելով, վերանորոգելով, նորացնելով, աշխատատեղեր ստեղծելով, անշահախնդիր նվիրելով, այս խոսքերը նույնպես հնչում են նրա հասցեյին։
Հիմա, ո՞րն է մեր ամոթը…
Այն, որ նման անձնավորությունը այսօր այդ կարգավիճակում է, մեր գործը նրա կողքին լինելն է, ինչպես նա է բոլորիս կողքին կանգած եղել։
Չարությունը սահման չունի, բայց մի օր արդարությունը կտրում է նրա ճանապարհը։
Վստահ եմ, որ ցանկացած գիտակից և ադեկվատ հայ աշխարհի բոլոր անկյուններից լավ հասկանում է, որ այդ արդարությունը մի օր կկտրի չարության սահմանը։
Առաջին իսկ օրից դատապարել ու դատապարտում եմ, որպես հայ մարդ Սամվել Կարապետյանի նկատմամբ այսպիսի որոշումը և իմ ունեցած սրտի ցավով և ափսոսանքով կանգնած եմ նրա կողքին։
Նա հերթական զոհն է նոր ժամանակների տգետ որոշումների ՝ ով դատապարտվում է «հանուն ոչնչի» ։
Մեծանուն հայը ՝ մեր բոլորի արժեքն է և արժանապատվությունը ։
Իսկ մանր -մունր չարախոսներին ժամանակը, կսրբի և կտանի դեպի անցյալի փոշոտված հեռուները։
–00—ՍՊ