Միքայել ու Բագրատ Սրբազանները հացադուլ են հայտարարում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը վաղը՝ հուլիսի 5-ին, կհայտարարեն մեկօրյա հացադուլ` ի նշան երկրում տիրողի իրավիճակի: Այս մասին հայտնի է դարձել պաշտպանական խմբի հայտարարությունից:
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելիներ.
Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը:
Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար:
Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք:
Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին:
Փառքը՝ Աստծուն, Հայաստանը Հային…
Հ.Գ. ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ:
04.07.2025թ.
–00—ՍՊ