Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների ներկայացվում է ժամը 17:30-ին բաժիններ ներկայանալու պահանջ

04/07/2025 17:20 Ներքին կյանք

Վերջին րոպեներին ստանում ենք տեղեկություններ այն մասին, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ներկայացվում է ժամը 17:30-ին ոստիկանության բաժիններ կամ քննչական մարմին ներկայանալու պահանջ։

Ակնհայտ է, որ այս «պատահական զուգադիպությամբ» իշխող ուժը փորձում է քաղաքացիներին ապօրինաբար զրկել ժամը 18:00-ին հրավիրված խաղաղ հավաքին մասնակցելու հնարավորությունից։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

—00—ՄԱ