«Mercedes»-ը Կոմիտասի պողոտայում կոտրել է գովազդային ցուցանակը, մի քանի ինքնագլոր ու բախվել ծառին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Երեկ՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում 20-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարերի վրայով, կոտրել տեղադրված գովազդային վահանակը, բախվել մի քանի ինքնագլորների, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի վայրում պարեկները տեղեկություններ են ստացել, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը: Նշված ավտոմեքենան դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ու պարզում են տեղեկությունը:
–00—ՅՄ