Միքայել Սրբազանի պաշտպանությունն ամբողջությամբ Կաթողիկոսն է համակարգում. «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ի տարբերություն Տավուշի թեմի առաջնորդի պարտականությունները սառեցրած Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության եւ մնացյալ բոլոր հարցերով զբաղվում է անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Շիրակի թեմում շատ բան չգիտեն Սրբազանին առաջադրված մեղադրանքի, նրա պաշտպանության հարցերի վերաբերյալ. ոմանք որոշակի անհամաձայնություններ ունեն այդ առիթով, բայց տեղեկացանք, որ Մայր Աթոռն է կոորդինացնում բոլոր գործողությունները:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու համար, իսկ Միքայել Սրբազանը՝ հեղաշրջման կոչ հնչեցնելու մեղադրանքով:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ սրբազան հայրերը գտնվում են «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ նույն խցում»։
—00—ՍՊ