Թանկարժեք բնակարանը՝ կես գնով․ Վահե Ղազարյանի, նրա ընկերոջ եւ Գագիկ Ծառուկյանի գործարքը․ Հետք

03/07/2025 14:19 Ներքին կյանք

Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը կնոջ հետ բնակվում է Երևանի Նորք-Մարաշ թաղամասում։ Մյասնիկյան պողոտայից երևում է նորակառույց թաղամասի բարձրահարկ շենքերի մի մասը, եւ հենց այն մեկը, որտեղ ապրում է նախկին նախարարը։ Հայտնի է, որ թաղամասը կառուցել է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընկերությունը։

Բնակարանը, որտեղ ապրում է Վահե Ղազարյանը, գրանցված է նրա ընկերոջ անունով։ «Հետքը» ուսումնասիրել է բնակարանի գնմանն առնչվող մի շարք փաստաթղթեր եւ պարզել, որ այն ձեռք է բերվել գույքի շուկայական արժեքի կես գնով։ Ձեռք բերելուց հետո բնակարանը վերանորոգվել է, որից հետո Վահե Ղազարյանը տեղափոխվել է այստեղ՝ բնակության։ Վահե Ղազարյանի նույն ընկերոջ անունով եւս մեկ բնակարան է ձեռք բերվել Երևանում։ Այդտեղ էլ բնակվում է Վահե Ղազարյանի ավագ որդին։ Ի տարբերություն նախկին նախարարի կողմից տնօրինվող գույքի՝ նրա որդու կողմից տնօրինվող բնակարանը գնվել է վարկային միջոցներով։

Վահե Ղազարյանի կարիերան

2003 թ․-ին ոստիկանության տեսուչի պաշտոնից կարիերան սկսած Վահե Ղազարյանը մինչեւ 2018 թ․-ը Տավուշի մարզում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Այդ ընթացքում ամենաբարձրը եղել է Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնը։ 2018 թ.-ի իշխանափոխությունից շաբաթներ անց Վահե Ղազարյանը նշանակվեց Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։ Մեկ տարի անց նշանակվեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատար, եւս մեկ տարի անց՝ ՀՀ ոստիկանապետ, ապա՝ Ներքին գործերի նախարար։

Ղազարյանի կարիերայի աճը շատերը պայմանավորում են նրա եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերական հարաբերություններով, որոնք ձեւավորվել են նրանց ծննդավայրում՝ Իջեւանում։ Սակայն, 2024 թ․-ի նոյեմբերին Վահե Ղազարյանն ազատվեց ՆԳ նախարարի պաշտոնից։ Պետական ծառայությունից հեռանալիս նա մի քանի անշարժ գույք էր տնօրինում, սակայն չի ընդունում, որ դրանք իրենն են, ասում է՝ ընկերոջինս է, ժամանակավոր եմ բնակվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում