Արցախցիների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել

03/07/2025 12:30 Ներքին կյանք

ԼՂ բռնի տեղահանված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում նոր փոփոխություններ են իրականացվել։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այս պահին տրամադրվող հավաստագրերի շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է 3-5 մլն դրամ` կախված, թե որ բնակավայրում է ձեռք բերում կամ կառուցում անշարժ գույքը։

Նախագծով առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ. այս պահին գործող ցանկում ներառված են 57 համայնքի 452 բնակավայր, որն կընդլայնվի մինչև 611 բնակավայր։

Կստեղծվի նաև միջգերտեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի ծրագրին դիմած ու շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերը։

–00—ՅՄ