ՀԷՑ–ը պետականացնելու նախագիծը կյանքի կկոչվի․ ԱԺ-ն ընդունեց օրենսդրական փոփոխությունները

02/07/2025 11:45 Ներքին կյանք

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փոփոխությունները, որոնք իշխանությանը թույլ կտան կյանքի կոչել ՀԷՑ–ը պետականացնելու նախագիծը։

Գործող օրենսդրությունը թույլ չի տալիս սկսել գործընթացը, այդ պատճառով էլ ՔՊ–ն փոփոխություններ է նախաձեռնել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում։

—00—ՄԱ