ՀԷՑ-ը մշտապես կապի մեջ է ՀՀ կառավարության, ՏԿԵ նախարարության հետ․հայտարարություն

02/07/2025 10:58 Ներքին կյանք

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մշտապես կապի մեջ է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ–ը։

«Մայիսի 20-ից մինչև հունիսի 18-ը բազմաթիվ շփումներ են եղել ՀԷՑ ընկերության և նշված կառույցների հետ, սակայն որևէ հանձնարարականի ակնարկ անգամ Ընկերությունն իր գործունեության հետ կապված չի ստացել»,–ասված է հայտարարության մեջ։

—00—ՄԱ