Միածնաէջ Մայր Տաճարում աղոթք կբարձրացվի երկրի խաղաղության, գերյալների ազատության համար

01/07/2025 23:20 Ներքին կյանք

Հուլիսի 2-ին, Ժամը 18:30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Սուրբ Պատարագը մատուցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Պատարագի սրբազան արարողությանը և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար:

–00—ՍՊ