Եկեղեցու չարչարանքները՝ հավատքի փորձություն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Եկեղեցու չարչարանքները՝ հավատքի փորձություն
Գրիգոր Տաթևացու աղոթքը՝ Գրիգոր Լուսաւորչին
Քեզ ենք դիմում, ո՜վ հայր բարեգութ, անյիշաչար և բարեսէր,
լսիր պաղատանքները մեր, որովհետև գիտենք, որ Պարգևատուի մերձավոր բարեխօսն ես:
Բարեխօսի՛ր հոգևոր երկունքներով ծնած քո զաւակների համար՝ անցնելու մեր յանցանքների արդարակշիռ պատուհասը՝ երկու վրիժապարտների՝ հոգիների աշխարհակալ գերողի և նրա մարմնակից չար արբանեակների տանջանքների, և միգուցե կարողանանք հնազանդութեամբ և մտերիմ ծառայութեամբ սպասաւորել միշտ ճշմարիտ թագաւորին մեր՝ Քրիստոսին:
Իսկ եթէ մեզ և բոլորին անքննելի նրա դատաստանը սահմանել է, որ ծառայութեան մէջ լինենք այստեղ, ինչպէս և կանք՝ ստրկացած խստասիրտ տէրերից, բարեխօսի՛ր քեզ հետ գտնվօղ ընտրեալների բոլոր դասերի հետ, որպեսզի մեր այս չարչարանքները, որոնք կրում ենք ակամայ, ընդունւեն որպէս կամաւոր ապաշխարութիւն մեղքերի թողութեան համար մեր:
Որպեսզի ազատուած սրանցից, արժանի լինենք որդիներս լոյսի, քեզ հետ՝ Լոյսի հայր և բոլոր սրբերի հետ փառաւորել համագոյ և զուգական լոյսը՝ Երրորդութիւնն ու մի Աստուածութիւնը՝ Հօր և Որդու և Սուրբ Հոգու յաւիտեանս յաւիտենից ամէն:
Սյունյաց թեմ
–00—ՍՊ