Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ․ Մովսես քահանա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Այս մասին հայտարարել է Մովսես քահանա Սահակյանը։
«Հայ Առաքելական Եկեղեցին Աստծո տունն է, որտեղ բոլոր ծառայողները՝ ամուսնացյալ թե կուսակրոն, միավորված են Քրիստոսի սիրով և ծառայում են Աստծո կամքին: Փորձերը պառակտել Եկեղեցին, առանձնացնելով քահանաներին, հակասում են մեր հավատքի ոգուն: Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, և Նրա օծյալը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կանգնած է ծառայության մեջ Աստծո ընտրությամբ:
Եկել է ժամանակը վերջ տալու բոլոր պառակտող և մեր բոլորի հոգևոր ապրումները այլայլող խոսքերին ու քայլերին: Ժամանակի հրամայականն է վերահաստատվել սիրո և միմյանց հանդեպ հոգատարության մեջ. «Թող մեր մեջ սեր լինի» (հմմտ. Հովհ. 13:34-35):
Հ.Գ. Աստծուն երբեք և ոչ ոք չի կարող խաբել»:
—00—ՄԱ