«ՀՀ սկսնակ լիդերներ» 2025-2026թթ. մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը պաշտոնապես բաց է
01/07/2025 12:10
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

«Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն այս տարի ևս մեկնարկում է «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ երիտասարդներին բացահայտել իրենց մասնագիտական հնարավորությունները:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի բուհերի 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, Հայաստանի 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար:
Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական զարգացմանը:
«Հայաստանի սկսնակ լիդերներ» 2025 ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելե՛ք՝ www.risingleadersarmenia.am :
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։
–00—ՅՄ