Վթար՝ Սուրենավանում․ կան տուժածներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Հունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ինչո՞ւ է լռել ՄԻՊ-ը, ինչո՞ւ մինչև այսօր մի հայտարարություն չարեց․ Գևորգ Սրբազան
-
Որևէ մեկը Վեհարան չի ներխուժել, Միքայել Սրբազանը փախել, պախկվել էր, դա ակնհայտ էր. Ալեն Սիմոնյան
-
Լարված մթնոլորտ․ «Վերացրե՛ք ներխուժումը, ուզում են պատռել Ս. Կարապետյանի պաստառը», «Մի՛ խոչընդոտեք»
-
Նույնիսկ Ֆեյսբուքն ա բլոկում Փաշինյանին, իսկ մենք դեռ հանդուրժում ենք. Մամիջանյան
-
«Ներխուժում է սա, հանե՛ք տեխնիկան», «Սա ներխուժում չէ», «Այս պաստառը գովազդ չէ»
-
Հուլիսի 4-ին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայր
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է