«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահները չեն թողել որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի

01/07/2025 08:37 Ներքին կյանք

Այս պահին Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի։ Հայտնում է Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ եւ դերեւս հունիսի 23-ին  ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։

Սա ուղղակի իրավական նիհիլիզմ է։

ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջում եմ նշվածի վերաբերյալ գրավոր պարզաբանում»,- նշել է նա։

Փաստաբանի հաղորդմամբ՝ այսօր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ որտեղ մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին

Արմեն Չարչյանը հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով, սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել․

«Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը»,- ընդգծել է փաստաբանը։

 

—00—ՍՊ