Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ախուրյանցի առաջին նորակոչիկները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Հայաստանի զինված ուժերում մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը։
Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ախուրյանցի առաջին նորակոչիկները: Հայտնում են Ախուրյանի համայնքապետարանից։
Ախուրյանի տարածքային զինկոմիսարիատում նորակոչիկներին բարի ճանապարհ և անփորձանք ծառայություն են մաղթել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի տեղակալ Կարեն Ներսիսյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, նորակոչիկների ծնողները, հարազատները:
«Սիրելի՛ նորակոչիկներ, մաղթում ենք, որ այս 2 տարիները դառնան ինքնաճանաչման, հայրենաճանաչման և ավելի տոկուն ու կայացած քաղաքացի դառնալու ժամանակահատված: Ծառայե՛ք պատաճանաչորեն և վերադարձեք ձեր օջախները փառքով… Բարով գնաք, բարով վերադառնաք»,-նշել է համայնքի ղեկավարը:
—00—ՍՊ