Եթե մեկը իմ հոգևոր հայրերին է ձերբակալում, ինձ եղբայր չի կարող լինել․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

30/06/2025 20:14 Ներքին կյանք

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը պատասխանել է վարչապետ Փաշինյանին․

«Եթե մեկը թշնամուն է հանձնել իմ Հարենիքի մի մասը, ինձ եղբայր չի կարող լինել։

Եթե մեկի գործողությունների պատճառով իմ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ավելի քան հինգ հազարը զոհվել են, ինձ եղբայր չի կարող լինել։

Եթե մեկը հայհոյանքով է խոսում իմ ԾՆՈՂԻ մասին, ինձ եղբայր չի կարող լինել։

Եթե մեկը առիթը բաց չի թողնում բամբասելու և վարկաբեկելու իմ ԾՆՈՂԻՆ, ինձ եղբայր չի կարող լինել։

Եթե մեկը  զորք է ուղարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իմ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ու ՀԱՅՐԵՐԻ դեմ, ինձ եղբայր չի կարող լինել։

Եթե մեկը իմ հոգևոր Հայրերին է ձերբակալում, ինձ եղբայր չի կարող լինել․․․

«Մի՛ փորձիր բաժանել, չես տիրելու․․․»

 

—00—ՍՊ