Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Երևանում հունիսի 30-ին ցերեկը սպասվում է, հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ին գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17- 20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վրկ։ Հուլիսի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ին գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 1-ին նույնքան կբարձրանա։
—00—ՄԱ