Այս իշխանության համար չկա սրբություն, կա միայն սեփական իշխանությունը պահելու մոլուցք․ «ՀայաՔվե»

30/06/2025 10:37 Ներքին կյանք

Քանի դեռ այս վարչախմբի պարագլուխը նստած է կառավարության շենքում, նրանից ցանկացած ստորություն կարելի է սպասել. հայտնում են «ՀայաՔվե»-ից։

«Եվ նրա դեմ պայքարի ամենաիրատեսական ու սահմանադրական ճանապարհն Ազգային ժողովում վարչապետի անվստահության գործընթաց սկսելն է և այդպիսով` վարչախմբի` օրինական ճանապարհով հեռացմանը հասնելը:

Այս իշխանության համար չկա ոչ մի սրբություն, կա միայն սեփական իշխանությունը պահելու անհագուրդ և սարսափած մոլուցքը։

Իրենք այնքան են վախենում իրենց իշխանության համար, որ պատրաստ են անգամ գրոհելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Մեզնից ոչ ոքի կյանքն իրենց համար արժեք չունի»։

–00—ՅՄ