Հայաստանում Եկեղեցուն պաշտպանելը դարձել է հանցագործություն. Նաթան Սրբազան

29/06/2025 17:43 Ներքին կյանք

Հայաստանում եկեղեցուն պաշտպանելը, կարծես թե, դարձել է հանցագործություն։ Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ այս մասին հայտարարել է  Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Վերջին օրերին տեղի ունեցածը հուզել է ողջ հայությանը։ Հանիրավի ձերբակալվեցին մեր եղբայրները։ Իշխանությունների հակաեկեղեցական արշավն առաջ է գնումնորանոր, աննախադեպ գործողություններով։», – նշեց Նաթան Սրբազանը։

Մայր Աթոռում աղոթք է բարձրացվել առ Աստված՝  մեր եղբայրների ազատության համար, եկեղեցու զորության ու արդարության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ