Քանդակագործը Վեհափառին հետևից հայհոյեց, ինքը ավարիայի տակ ընկավ, կինը վառվեց, բա սրանք վախ չունե՞ն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Մայր Աստվածածնի սրբաքանդակը մենք արձան էինք դարձրել։ Վեղարը Աստվածածնի էինք դրել։ Վեհափառն ասաց՝ դուք իրավունք չունեք։ Այսօր 24News-ի հետ զրույցում այս պատմությունը պատմեց Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։
«Վեհափառն ինձ ասեց՝ կաթոլիկական է ձեր արածը, ինձ էլ ասեց՝ հավատացյալ ես, 318 Հայրապետների նզովքի՛ն կարժանանաս, գնա՛, լուսեպսակը հանի։ Նույն րոպեին հանեցի։ Քանդակագործը, ուրեմն, սկսեց Վեհափառի հետևից հայհոյել, ասեցի՝ մեղք ես գործում, 3 անգամ օծված է, կպատժվես։ Սա գնաց, ավարիա տվեց, ոտքերը ջարդվեցին, աները մեռավ, կինը ընկավ-վառվեց, վերջում եկավ մոտս նույն քանդակագործը, բա ի՞նչ անեմ, իմ ասածների համար եմ պատժվում, ասեցի՝ գնա քահանայի մոտ, մեղքերդ խոստովանի։ Հիմա սրանք ո՞նց են Կաթողիկոսին բան ասում, բա վախ չունե՞ն», – ասաց Ղուկասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ