Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ. խնդրում են չանհանգստանալ

29/06/2025 10:03 Ներքին կյանք

Հունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։

Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

 

–00—ԱՊ