Տղաները զոհվեցին սխալ կառավարման հետևանքով, ժամանակը բացահայտեց սարսափելին՝ զոհվեցին պլանավորված
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

44-օրյա պատերազմում զոհված Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը գրում է․
«Ես Հակոբն եմ, ես կյանքս նվիրեցի հայրենիքիս, որ զավակներս լավ ապրեն, որ հայրս՝ Արա Ռոստոմյանը, հպարտ ապրի։
Շատերը իրենց կյանքը նվիրեցին հանուն հայրենիքի, հանուն ընկերոջ, հանուն ամենավեհ գաղափարների։
Գաղափարը գերգնահատելի, իրականությունը` այլ։
Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի, ասաց երկրի վարչապետը ԱԺ ամբիոնից։ Ասաց՝ Արցախի հարցը վաղուց լուծված էր։
ԵՒ ինչ է ստացվում, տղաները զոհվեցին սխալ կառավարման հետևանքով։ Ժամանակը բացահայտեց ավելի սարսափելին՝ տղաներին զոհեցին նախօրոք կազմված պլանի համաձայն ու հիմա էլ փորձում են տղաների հայրենիքը թուրքի ոտքերի տակ փռել, հայ ազգին զրկել իր կրոնից ու հոգևոր հայրերից։
Պայքարը եղել է ու կլինի։Ի դեմս Արա Ռոստոմյանի ձերբակալվել է հայրենասիրությունը , հայեցի դաստիարակությունը , հայն ու հայի հավատքը։
—00—ՍՊ