Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է

28/06/2025 20:51 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաներում «Opel» մակնիշի ավտոմեքենան Բարձրաշեն բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 3 ծառերի, ապա ճանապարհի եզրին տեղադրված բետոնե արգելապատնեշին և ամբողջությամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, տեղափոխվել են չափահասները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, անչափահասը՝ «Մուրացան մանկական հիվանդանոց»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

—00—ՍՊ