Հայաստանն ու Թուրքիան քննարկել են «տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները»

28/06/2025 20:46 Ներքին կյանք
Հունիսի 28-ին Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։ Հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններն ու երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։

—00—ՍՊ