Ուջանում բախվել են «Nissan X-Trail»ն ու «VAZ 2104»-ը. «Nissan»-ը կոտրել է քարե պարիսպը. կա 4 վիրավոր

28/06/2025 16:33 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «VAZ 2104» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգի տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «04»-ը հայնտվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Nissan X-Trail»-ը բախվել է քարե պարսպին, կոտրել այն, ապա բախվել ծառին:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

–00—ՅՄ