Գործող թրքահաճո վարչախումբը այս քայլերով մերկացնում է իր ահագնացող վախերը. Ավետիք Չալաբյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Երկար ու հոգեմաշ գիշերվանից հետո Միքայել սրբազանը կալանավորվեց, վերջին մի քանի օրվա մեջ սա արդեն երրորդ հեղինակավոր անձի ազատազրկումն էր, այս անգամ առավել անհեթեթ և անհիմնը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Գործող թրքահաճո վարչախումբը այս քայլերով մերկացնում է իր ահագնացող վախերը, առանց բռնության իշխանությունը պահելու և այն վերարտադրելու կատարյալ անկարողությունը, փոխարենը թուրքական օրակարգին հլու-հնազանդ ծառայելու իր անսահման պատրաստակամությունը, և դրանով իսկ սեփական ժողովրդի հետ իր անհուսորեն խորացող անդունդը:
Ոչ մի բռնություն, ոչ մի ապօրինություն, ոչ մի ձերբակալում ձեր իշխանությունը սակայն չի երկարաձգելու: Ինչպես եկել եք, այնպես էլ կգնաք՝ «հողմերի պես կկորչեք վայրագ»:
Աստված պահապան իր հավատավոր զավակներին»,– գրել է նա։
—00—ՄԱ