Ողորմելի եք դուք ամենքդ՝ վերից վար․ Հայր Ասողիկ Կարապետյան

27/06/2025 23:10 Ներքին կյանք

Հայր Ասողիկ Կարապետյանը գրում է․

Սուրբ Էջմիածնի միաբանությունից վտարված, կարգալույծ եղած մի ապիկար բերվել է Հանրային հեռուստաընկերություն՝ նմանն իրեն նմանին է ձգում…

Ապիկարներն իրենց անօրենությունների ու պղծությունների իբրև «արդարացում» բերել խոսեցնում են մեկին, որին բոլորս քաջ ճանաչում ենք և գիտենք ինչու է վտարվել Սուրբ Էջմիածնից: Մինչ օրես խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը: Եվ հիմա հանդգնությունն ունի դեռ խոսելու…

Ողորմելի եք բոլորդ, որ ձեզ զրուցակից եք դարձրել ուրացողին՝ այդպես մոլորեցնելով բարեմիտ հեռուստադիտողներին…

Ողորմելի եք դուք ամենքդ՝ վերից վար: