Սյունիքում 45-ամյա տղամարդը թունավորման եղանակով սպանել է իր տատին և այլ անձանց

27/06/2025 19:53 Ներքին կյանք

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին ողբերգական, առեղծվածային ու սկանդալային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը 2022 թվականի հունվարին թունավորման եղանակով սպանել է իր 83-ամյա տատին, սակայն դեպքը արձանագրվել է՝ որպես հանկարծամահություն։

Ոստիկանություն հրավիրված  քաղաքացին հայտնել է, որ իր ասածները կարող են հաստատել ծնողները՝ 62-ամյա հայրը և 62-ամյա մայրը, «Կապանի» պոլիկլինիկայի տնօրեն Նարինե Գրիգորյանը, 64-ամյա ամուսինը, բարեկամուհին և տատի խնամակալը։ Տղամարդը ոստիկաններին հայտնել է նաև, որ իր նշած անձը  թունավորման եղնակով սպանել է նաև այլ անձանց։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։