Տաճարին ու Վեհարանին դիպչելուց առաջ արժե երկար մտածել, միայն բռի մարդը Կաթողիկոսին կդիմի ազգանունով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Կինոգետ Դավիթ Մուրադյանը գրում է.
«Մայր Աթոռը հազար յոթ հարյուր և ավելի տարեկան է։ Իր բնույթով այն միավորել է հայ ժողովրդին նույնիսկ ամենածանր ժամանակներում։ Այդ տաճարին ու Վեհարանին դիպչելուց առաջ արժե երկար մտածել։ Այդ թվում նաև երկրի հեղինակության մասին»։
Մեկ այլ գրառման մեջ նշել է. «Հայկական եկեղեցուն նվիրված Թեքեյանի բանաստեղծությունը համարյա բոլորս գիտենք։ Ուստի տողեր չբերեմ։ Բերեմ Գոհար Գասպարյանի վկայությունը ինձ հետ հարցազրույցում։ Ասաց, որ երգչուհի դարձել է Կահիրեի եկեղեցում Դանիելի էջը երգելով։
Իսկ ես ցեխերի միջով մտել եմ Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, որը, եթե հավատամ պաշտոնական բացատրությանը, պատահականորեն հրդեհված էր։ Մեզ առաջնորդում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նրա ծննդյան վկայականում նշված ազգանունը, – Ներսեսյան։ Գեղեցիկ ազգանուն է։ Բայց միայն բռի մարդը Կաթողիկոսին կդիմի ազգանունով։ Աշխարհի բոլոր անկյուններում ունենք հայկական ներկայության հավաստագիր, – մեր եկեղեցիները»։
—00—ՍՊ