ԱԱԾ-ի մի խումբ դիմակավորված անձինք Միքայել Սրբազանին ուղեկցեցին Քննչական կոմիտե

27/06/2025 17:58 Ներքին կյանք

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ-ի մի խումբ դիմակավորված անձանց ուղեկցությամբ մուտք գործեց Քննչական կոմիտե։

Այս ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ արդեն հավաքվել են մեծաքանակ ոստիկանական ուժեր, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ։

Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Նշենք, որ այսօր ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածին`Աջապահյանին բերման ենթարկելու նպատակով, բայց ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու հավաքված մարդիկ թույլ չտվեցին, ինչից հետո Սրբազանը որոշեց ինքնակամ ներկայանալ ՔԿ։

–00—ՅՄ