Այսօր ականատեսն ենք Հայոց պետականության վերջնական ապամոնտաժման. Նազենի Հովհաննիսյան

27/06/2025 17:44 Ներքին կյանք

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրառում է արել․

Սա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է: Այսօր, քիչ առաջ: Մեր օրերում:

«1920–30-ականներին խորհրդային իշխանությունները սկսեցին եկեղեցու ունեցվածքի «ազգայնացում»՝ իրականում փակելով հարյուրավոր եկեղեցիներ։
Էջմիածնի գործունեությունը սաստիկ վերահսկվում էր ՆԿՎԴ-ի կողմից,
հոգևոր առաջնորդները մեծապես ենթարկվում էին ճնշումների, մատնության, սպանության….
Պատմական համատեքստ՝ 1918 թ.
• Օսմանյան բանակը, օգտվելով Ռուսաստանում սկսված հեղափոխությունից և Կովկասում ստեղծված քաոսից, շարժվում էր դեպի Երևան ու Էջմիածին…
Հայոց կաթողիկոս Գևորգ Ե. Սուրենյանցին առաջարկվեց հեռացնել Մայր Աթոռից՝ ապահովության նկատառումներով։ Նա մերժեց՝ ասելով.
«Ես իմ տեղից չեմ հեռանա։ Եթե գան՝ թող ինձ էլ սպանեն իմ գահի վրա»։
Բոլշևիկնրը ունեին մի կրոն ու հավատք. իրենք էին:
Օսմանները( հետո երիտթուրքերը) ունեին մի կրոն ու հավատք. իրենք էին:
դրանից դուրս ամեն բան պետք է ոչնչանար:
Հայի ոգին կոտրելով ու հավատքը՝ իր Աստծու և իր կարողությունների նկատմամբ սասանելով՝ ոչնչացնում ես լիովին:

Այսօր ականատեսն ենք Հայոց պետականության վերջնական ապամոնտաժման…( ու, եթե դեռ կան մարդիկ որոնք չեն տեսնում, չեն գիտակցում դա՝ ցավում եմ((( Ցավում՝ բոլորիս համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ԱՍՏԾՈ ՏՈւՆՆ Է. ու այն «գրավել» փորձողը չարի ծնունդ է ու չարի բաժին էլ կդառնա!!!
Ու թող ղողանջեն Մայր Աթոռի զանգերը
ու
ԱՐԹՆԱՑՆԵ՜Ն
Արթնացնե՜ն
ԱՐԹՆԱՑՆԵ՜՜՜՜՜Ն Աշխարհի հայությանը!!!!!!
Որ մնա Երկիրը,
Մնա Եկեղեցին
ԼԻՆԻ ՀԱՅՆ
Բռնի միասնության ուղին:
Որ իր հոշոտված հոգին կարողանա բուժել:
ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ Ու ՕՐՀՆՈւԹՅԱՄԲ՝ ՈւԺ ու տոկունություն Հոգևոր Դասին, հավատավորներին ու համայն սրտացավ հայությանը», – նշել է նա:

—00—ՄԱ