Բախումներ չեն լինելու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը Վեհարանը հանձնելու է Վեհի

27/06/2025 17:23 Ներքին կյանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․ «Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռնունցքների։

Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը քրիստոնեաբար ազատելու է եւ Վեհարանը հանձնելու է Վեհի»։

Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը նշում է՝ ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։

«Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»»։

–00—ՅՄ