Բա գիտեիք՝ եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք՝ կանե՞ք․ Աշոտ Փաշինյան

27/06/2025 15:18 Ներքին կյանք

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին:

«Բա գիտեիք՝ եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք՝ կանե՞ք:

Մարդիկ կգործուղեք մասշտաբային արյունահեղություններ կազմակերպելու, ռազմական հեղաշրջումների, փողոցները արյամբ լցնելու կոչեր կանեք ու Աստծո անունը տալով արդարադատությունից կխուսափե՞ք:

Աստված, կրոնը ձեր համար մարդասպանություն արդարացնելու միջոց ա մենակ:

Էն ինչ անումա պետությունը ավելի քան իրավաչափ ա, արդարադատության ուղիղ պահանջ:

Շատ ավելին պետք անեն, մասշտաբային մարդասպանությունների կազմակերպման բոլոր ուղիղ մասնակիցները պետք ա ձերբակալվեն:

Բոլոր նրանք, ովքեր հավանականորեն կարող են կամ կարող էին մասնակցել խիստ հսկողության տակ պետք ա լինեն:

Պետության արածը նույնիսկ բավարար չի:

Ու էստեղ չկա ոչ մի քաղաքական բովանդակություն: Սա քաղաքականություն լինել չլինելու հարցն է ընդհանրապես:

Պետությունը պարտավոր է, իմ առաջ, հանրության, երեխաների, բոլորիս առաջ պարտավոր է հստակ արձագանքել սրան:

Էս մասշտաբի արյունահեղություններ կազմակերպող որեւէ անձ չի կարող ազատ շրջել մեր փողոցներով:

Որեւէ կազմակերպություն չի կարող գոյություն ունենալ:

Քաղաքականությամբ կզբաղվենք էն ժամանակ, երբ Հայաստանում կլինի իրավակարգ, ոչ թե էն պայմաններում, երբ Երեւանի փողոցներով քայլող յուրաքանչյուր ոք մահվան ուղիղ սպառնալիքի ներքո է»:

–00—ՅՄ