ԱԱԾ աշխատողները Վեհարանի հետևի մասում են, Միքայել Սրբազանն այստեղ է, իր փաստաբանն եմ. Պողոսյան

27/06/2025 11:07 Ներքին կյանք

ԱԱԾ աշխատողները Վեհարանի հետևի մասում են, Միքայել Սրբազանն այստեղ է, իր փաստաբանն եմ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ գործողություններ են իրականացբում։

Նշենք, որ իրավապահ մարմինները վաղ առավոտից՝ ժամերգությունից առաջ, մտել են առաջնորդարան, փակել են դռները ու քննչական գործողություններ են իրականացնում։ Առաջնորդարանի դիմաց այս պահին հավաքվել են Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մի խումբ աջակիցներ։

Հիշեցնենք՝ հունիսի 26-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարության առնչությամբ, թե Հայաստանում պետք է ռազմական հեղաշրջում արվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ