Միքայել Աջապահյանն այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է․ փաստաբան

27/06/2025 09:57 Ներքին կյանք

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին, @ArmeniaSputnik–ին հայտնեց փաստաբան Թամարա Յայլոյանը։

Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։

—00—ՄԱ