Կառավարության բակը դատարկ է, նախարարները՝ լուռ․ «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ երեկ ՀՀ Կառավարության շենքի բակում անսովոր լռություն էր տիրում. նախկինում ակտիվ եւ խոսուն նախարարներն ու պաշտոնյաները կարծես «չքացել» էին։ Տեղում լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն՝ նրանք խուսափում են իջնել ներքեւ։
Այս վարքագիծը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ եւ թիմակիցների կողմից վերջին շրջանում արվող, հանրության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրած անպարկեշտ գրառումներով։ Կառավարության շատ անդամներ չեն ցանկանում ներկայանալ հանրային հարթակներում կամ պատասխանել լրագրողների հարցերին։ Նրանք իրենց մտերիմների շրջանում խոստովանում են՝ «այս ընթացքում պետք չէ երեւալ, քանի որ պատասխաններ պարզապես չունենք լրագրողների բազմապիսի հարցերին»»։
–00—ՍՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՀԷՑ-ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով
-
ԱԳ փոխնախարարն ու Գերմանիայի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են երկրների հարաբերությունների օրակարգին
-
Սիրիայի ԱԳ նախարարը նախատեսում է այցելել Ռուսաստան․ Al Arabiya
-
Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Բադալյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
-
Հուսամ՝ Արման Գրիգորյանի գիրքը կվիրիպի «Կրթվելը նորաձև է» շարժման ուշադրությունից. Փաշոյան
-
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Իսրայել՝ Գազայի հումանիտար ճգնաժամը քննարկելու համար․ Axios
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է