Հետիոտնին վրաերթի են ենթարկել, նրա կյանքը չի հաջողվել փրկել

26/06/2025 23:48 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Զավեն Ս․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով «Հյուսիս-հարավ» ճանապարհի դեռևս չշահագործվող հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։