Իրանից Հայաստան տարհանված Հնդկաստանի 173 քաղաքացի վերադարձել է հայրենիք

26/06/2025 23:27 Ներքին կյանք

Ավելի վաղ Իրանից Հայաստան տարհանված Հնդկաստանի 173 քաղաքացի վերադարձել է հայրենիք, հայտնում է Հնդկաստանի ԱԳՆ-ն: Քաղաքացիները այսօր երեկոյան Երևանից չվերթով Նյու Դելի են մեկնել։ 

Նրանց տարհանման հարցը քննարկվել էր ավելի վաղ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ժամանակ:

Հիշեցնենք՝ Իրան-Իսրայել հակամարտության շրջանում Հայաստանը դիտարկվում էր որպես Իրանից օտարերկրյա քաղաքացիների տարհանման չորս ուղիներից մեկը:

–00—ՍՊ